Հայտարարություն

Ա/Ձ Գևորգ Վլադիմիրի Պետրոսյանի սնանկության գործով Գևորգ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

12.10.2026 16:14:42
33ad0cfd-c95e-49de-bec4-5d3f9a3262c3 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2026թվականի հոկտեմբերի 12-ին ժամը 16։00-ին Սոնա Պետրոսյանի սնանկության գործով նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
2026թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 16։30-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 17 հասցեում կանցկացվի Ա/Ձ Գևորգ Պետրոսյանի ՍՆԴ/0785/04/24 սնանկության գործով Գևորգ Պետրոսյանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով հետևյալ լոտերով։
Լոտ1- LEXUS GS 450H մակնիշի 82RO888 համարանիշի տրանսպորտային միջոցը, որն ունի հետևյալ նկարագիրը՝
նույնականացման համարը՝ JTHBC965805014825, թեթև մարդատար, սեդան, արծաթագույն, շարժիչի հզորությունը՝ ԿՎՏ/ձու 218/296, փոխանցման տուփը ավտոմատ։
Տրանսպորտային միջոցը գտնվում է անսարք վիճակում, որոշ մասեր ապամոնտաժված են և գտնվում են մեքենայի սրահում։
Աճուրդին առաջարկվող մեկնարկային գինն է՝ 1․760․000 (մեկ միլիոն յոթ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ։

Լոտ 2 - FORD TRANSIT 330 S մակնիշի 82 DR 008 հաշվառման համարանիշի, տրանսպորտային միջոցը, որն ունի հետևյալ նկարագիրը․
նույնականացման համարը WF0KXXBDFKYT42396, բեռնաուղևորատար, 2000թ․, Ֆուրգոն, սպիտակ, այլ տվյալներ՝ շարժիչը ԶՄԶ-4021/գործարանային շարժիչը չի փոխված է/ տեխնիկական տվյալներ՝ շարժիչ բենզինային, քարշակը՝ ետևի։
Աճուրդին առաջարկվող մեկնարկային գինն է՝ 1․520․000 (մեկ միլիոն հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Լոտերը կարող են ուսումնասիրվել ք․Երևան Արին-Բերդի 3-րդ նրբ․ 7/1 հասցեում մինչև աճուրդի տեղի ունենալու օրվանից 5 աշխատանքային օր առաջ՝ աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00 ընկած ժամանակահատվածում նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն/ հայտարարությանը կից ներկայացվում է 116-Ն հրամանը/:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ք. Երևան, Օտյան փող. 53/2 հասցեում գտնվող դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում): Հայտատուն կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի ողջ ընթացքը ձայնագրվում, իսկ հնարավորության դեպքում` նաև տեսագրվում է կառավարչի կողմից, ինչի մասին կառավարիչը պարտավոր է նախազգուշացնել աճուրդի մասնակիցներին և ներկա գտնվող այլ անձանց:
Կառավարիչն աճուրդն սկսելուց առնվազն մեկ օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուներին աճուրդին մասնակցության նրանց կարգավիճակի վերաբերյալ՝ եթե հայտում նշվել է էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները պետք է վճարվեն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բացված ՝ Ա.Ձ Գևորգ Վլադիմիրի Պետրոսյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 220499672636000։
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց, սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց և արգելանքները վերացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և
մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 15։00-ից մինչև ժամը 17։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, դիմել ՝ Ա.Ձ Գևորգ Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանին /ք. Երևան Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/:

Կցված ֆայլեր

լուսանկարներ.pdf

PDF

37493330323 ք․ Երևան Արշակունյաց 17