Հայտարարություն

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

30.01.2026 17:50:47
35e0f9fc-287c-485d-8ffb-6773531399e7 download

Հայտատու

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան

Տեսակ

Ծանուցումներ

Գործ ԵԴ2/12294/02/25 Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ ՄՎկա Հովհաննես Կարլենի ԿարապետյանինՀասցե՝ՀՀ, ք․Երևան, Րաֆֆու փողոց, շենք 115, բն 3Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/12294/02/25 քաղաքացիական գործն ըստ հայցի Սիաբանդ Մհարի Ավանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարան՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականութան իրավունքը ճանաչելու պահանջի մասին:Թիվ ԵԴ2/12294/02/25 նախնական դատական նիստը նշանակվել է 19.02.2026 թվականին, ժամը 11:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց, թիվ 41ա):Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես վկա։ Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։2. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները: 3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:4. Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

+374-10-547915 Հայաստան, Երևան, Տիգրան Մեծի պող., 23/1 շենք