Հայտարարություն

Հակոբ Մարգարյանին և երրորդ անձին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

09.11.2026 14:26:20
3a6f32de-9150-427f-8dd5-dea2b22c29c7 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2026 թվականի դեկտեմբերի 01-ին ժամը 11:20-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Հակոբ Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին և երրորդ անձին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք։

Լոտ 1. Արմավիրի մարզ, համայնք Նալբանդյան, 1,043 հա մակերեսով հողամաս, վկ. 19102018-04-0024: Հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, հողատեսքը վարելահող: Հողամասը սահմանազատված չէ, գտնվում է ինքնահոս ոռոգման հատվածում, առկա են բերքատու պտղատու ծառեր: Դեպի հողամաս տանող հիմնական ճանապարհը խճապատ է, դաշտամիջյան ճանապարհը՝ գրունտային:
Մեկնարկային գինը՝ 4,000,070 / չորս միլիոն յոթ հազար / ՀՀ դրամ:
Լոտ 2. Արմավիրի մարզ, համայնք Նալբանդյան, 0,937 հա մակերեսով հողամաս, վկ. 28112017-04-0031: Հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, հողատեսքը վարելահող: Հողամասը սահմանազատված չէ, գտնվում է ինքնահոս ոռոգման հատվածում, առկա են բերքատու պտղատու ծառեր: Դեպի հողամաս տանող հիմնական ճանապարհը խճապատ է, դաշտամիջյան ճանապարհը՝ գրունտային:
Մեկնարկային գինը՝ 3,622,000 / երեք միլիոն վեց հարյուր քսաներկու հազար / ՀՀ դրամ:
Լոտ 3. Արմավիրի մարզ, համայնք Նալբանդյան, 0,376 հա մակերեսով հողամաս, վկ. 19102018-04-0008: Հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, հողատեսքը վարելահող: Հողամասը սահմանազատված չէ, գտնվում է ինքնահոս ոռոգման հատվածում, առկա են բերքատու պտղատու ծառեր: Դեպի հողամաս տանող հիմնական ճանապարհը խճապատ է, դաշտամիջյան ճանապարհը՝ գրունտային:
Մեկնարկային գինը՝ 1,545,000 / մեկ միլիոն հինգ հարյուր քառասունհինգ հազար / ՀՀ դրամ:
Լոտ 4. Արմավիրի մարզ, համայնք Նալբանդյան, 2-րդ թաղամաս, 6-րդ փողոց, թիվ 8-10 հողամաս, 0,1232 հա մակերեսով հողամաս, վկ. 14032022-04-0078: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, նպատակային նշանակությունը բնակելի կառուցապատման: Հողամասը ճանապարհի կողմից սահմանազատված է մետաղյա խողովակից սյուներով, իսկ մյուս կողմերից սահմանազատված չէ: Առկա են որոշ ծառեր, ապահովված է ոռոգման ջրով:
Մեկնարկային գինը՝ 2,444,000 / երկու միլիոն չորս հարյուր քառասունչորս հազար / ՀՀ դրամ:

Լոտ 8. Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գյուղ Նալբանդյան, 2-րդ թաղամաս, 7-րդ փողոց, թիվ 24-26 հասցե, 0,2507 հա մակերեսով հողամաս, վկ. 24012022-04-0037: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, նպատակային նշանակությունը բնակելի կառուցապատման: Հողամասը ճանապարհների երկայնքով երկու կողմից սահմանազատված է մետաղական ցանցից ցանկապատով: Առկա են պտղատու ծառեր, ապահովված է ոռոգման ջրով: Դեպի հողամաս տանող ճանապարհը մի կողմից խճապատ է, երկրորդ կողմից՝ գրունտային:
Մեկնարկային գինը՝ 2,530,000 / երկու միլիոն հինգ հարյուր երեսուն հազար / ՀՀ դրամ:

Գույքերի նկատմամբ գրանցված է պարտատեր «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավի իրավունքը:

Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Հակոբ Մարգարյանի թիվ 220096061183000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքերի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

37477443822 ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ