Հայտարարություն

Պարտապան Ռևիկ Հրաչիկի Դավթյանի թիվ ՍնԴ/3102/04/25 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

20.11.2026 15:47:24
3e056071-10a4-476e-8d43-c2d45f420278 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07․12․2026թ.՝ ժամը 12։30-ին, ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում (որը տեսաձայնագրվում է), պարտապան Ռևիկ Հրաչիկի Դավթյանի թիվ ՍնԴ/3102/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Սամվել Գրիգորյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի ներկայացվող գույքերի նկարագիրը հետևյալն է.
Լոտ 1- Պարտապան Ռևիկ Հրաչիկի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող Սյունիքի մարզ, համայնք Քաջարան, գ. Լեռնաձոր, 4-րդ թաղամաս 9 բնակելի տուն, Հողամասը ըստ ներկայացված վկայականի կրում է 09-038-0129-0004 կադաստրային ծածկագիրը, հողամասի մակերեսը 1 109,5 քմ է։ Հողամասը թեք է, ճանապարհը գրունտային է, գտնվում է բավարար վիճակում : Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է 2 շինությամբ՝ բնակելի տուն 201,4 քմ մակերեսով և փայտյա տնակ՝ 77,8 քմ մակերեսով:
Բնակելի տունը կառուցվել է 1950 ական թվականների վերջին, 2 հարկանի քարե շինություն է, տանիքը քառալանջ է, պատված թիթեղով՝ տանիքը գտնվում է միջին վիճակում, պատերը արտաքինից սվաղված են ցեմենտավազյա շաղախով: Բնակելի տան ներքին հարդարումը հին է, գտնվում է միջին վիճակում, հատակը կերամիկական սալիկներ, բետոնապատ և փայտանյութ (տախտակ), պատերը՝ գաջասվաղված և պատված ներկանյութով (հին վիճակ), պատերին առկա են գաջասվաղի և ներկանյութի վնասված հատվածներ, պատուհանները՝ մետաղոպլաստ, մուտքի դուռը մետաղական և ներքին դռները փայտանյութ: Սամհամգույցի հատակը և ապտերը՝ կերամիկական սալիկներ, իրականացված է կախովի առաստաղ։
Փայտյա տնակը 1 հարկանի շինություն է, գտնվում է միջինից վատ վիճակում։
Տարածքը հարևան հողամասերից սահմանազատված է ցանկապատով:
Աճուրդի մեկնարկային գինը՝ 12,700,000 (տասներկու միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 30.11.2026թ.՝ ժամը 17:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300,000.00 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, 1930099021591300)՝ որպես ստացող նշելով Ռևիկ Հրաչիկի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Գրիգորյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա-վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը (եթե այդպիսիք առաջանում են)։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (Samvel.grigoryan01@outlook.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

37433901020 ք. Երևան, Կոմիտաս 49/31