Հայտարարություն

Թիվ 15343016 կատարողական վարույթով գնային առաջարկ

27.11.2026 17:45:16
3e972e07-083e-4143-97a4-891b06dc6d45 download

Հայտատու

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77 հոդվածի 4-րդ մաս

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16 սեպտեմբերի 2026 թ. տրված թիվ ԱՐԴ/0366/02/26 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թիվ 15343016 կատարողական վարույթը։
Կատարողական վարույթով պետք է Անահիտ Վանիկի Դավթյանից, Նելլի Արայի Հարությունյանից և Նորա Սուրենի Սարգսյանից համապարտության կարգով հօգուտ «Արեգակ ՈՒՎԿ» ՓԲ ընկերության բռնագանձել 4․577.601,30 ՀՀ դրամ, 137.328 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրք, հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև սահմանված կատարողական ծախս:
Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Անահիտ Վանիկի Դավթյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Երասխահուն, Մեծ Ակադեմիական թաղամաս, 8-րդ փողոց 25 շենք, 5 բնակարանը /կադաստրային վկայականի համար թիվ 14022025-04-0016/, որը ենթակա է հարկադիր իրացման։

Տեղեկացնում ենք, որ
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝
(...)
2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին։
Որպես տվյալ գույքի սեփականատեր տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։
Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 2.658․634 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 2․126․907 ՀՀ դրամ։

Կցված ֆայլեր

15343016.pdf

PDF

37460713514 ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱԼԱԲՅԱՆ Փ. 41Ա