«Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ -ի կողմից կազմակերպված աճուրդի մասին ծանուցում

11.07.2025 14:36:52
470865b0-b290-4952-bc59-c61db34b96ce download

Հայտատու

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ իրականացնելու է «Բանիս» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող լոտի բաց աճուրդ «դասական» փուլերով․ - Սյունիքի մարզ, ք․ Կապան, Բաղաբերդ թաղամաս, 29Ա հասցեում գտնվող 350,2 քմ շինություն և 3300 քմ հողամաս: Մեկնարկային գին` 40000000 ՀՀ դրամ: Աճուրդի առաջին փուլը` 31.07.2025թ.-ին, ժ. 14:00-ին, Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ստեփանյան փողոց, 12 հասցեում, այնուհետև՝ հերթական փուլերը յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, 15:00-ին: Աճուրդի ավարտը՝ 30.09.2025թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է ընթացիկ մեկնարկային գնի 3%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվանը նախորդող առնվազն 2-րդ օրը՝ ժամը 16:00: Նախավճարը վճարվում է Կազմակերպչի՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին, կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և մասնակցի վկայականը: Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

37411564513 ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31