Ծանուցում թիվ 22-55-22 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Հովհաննես Հունանի Պողոսյանին (հաշվառման հասցե՝ ք. Երևան, Աջափնյակ, Վահագնի թղմ., 3 տեղամաս, Արփա փ., տ. 15)

06.05.2025 09:22:35
490b41bb-0174-4d77-bcde-4bfa3a9cbe5f download

Հայտատու

Դատախազություն

Տեսակ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում

Հիմք

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներ

Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2025 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 11:40-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-604 հեռախոսահամարին:

37410511604 ԿԵՆՏՐՈՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ Փ. 5