Հայտարարություն

ԱՁ Ալբերտ Խաչատրյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

19.10.2026 11:24:23
49ac5f53-a6f6-4dcb-a6b7-a24286ea58d4 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.11.2026թ. ժամը 12:00-ին Ա/Ձ Ալբերտ Խաչատրյանի սնանկության գործով (ՍՆԴ/1347/04/21) կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 109 սենյակում, կանցկացվի Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև Պարտապանի պարտավորությունների կատարաման համար գրավադրված գույքերի աճուրդը՝ հրապարակային սակարկությունների միջոցով:
ԼՈՏ 2: - ՀՀ, Արարատի մարզ, գ. Արգավանդ հասցեում գտնվող բնակելի տուն (վկայական՝ 792418, տրվ. 16.07.2001թ.): Հողամասի մակերեսը՝ 0,08 հա., շենքի մակերեսը՝ 452,6քմ., 2 հարկ և նկուղ, ավտոտնակ՝ 41,25 քմ, հ=2,6մ, տնտեսական պահեստ՝ 22,7 քմ, հ=2,6մ: Սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Ռուբենի Օսիպյանին: Գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գին՝ 83,170,530 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերի պատճենները իսկ իրավաբանական անձանց դեպքում նաև կանոնադրության և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
բ/լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով
գ/աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ նախավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի մուտքի վճարը սահմանվում է 5000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը, նախավճարը և մուտքի վճարը վճարվում են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում, ԱՁ Ալբերտ Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին՝ 220291693293000:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 30.10.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Ալբերտ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանին, 055-99-47-99 հեռախոսահամարով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:

37455994799 ՀՀ, ք. Երևան, Հովսեփ Էմին 16շ., բն. 2