Թիվ 14509044 կատարողական վարույթով գնային առաջարկ
Հայտատու
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77 հոդվածի 4-րդ մաս
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26 հունվարի 2026 թ. տրված թիվ ՇԴ/0153/01/22 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնում 29.01.2026թ. հարուցվել է թիվ 14509044 կատարողական վարույթը։
Կատարողական վարույթով Արման Հովհաննեսի Սարգսյանից հօգուտ տուժող Լուսինե Ավետիքի Ղազարյանի բռնագանձել 6.444.818 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված և չհատուցված վնասի փոխհատուցում::
Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է ՀՀ, Արմավիրի մարզ, Երասխահուն Մեծ Ակադեմիյան թաղամաս 8-րդ փողոց 25 շենք, 10 բնակարան, անշարժ գույքի, որը ենթակա է հարկադիր իրացման։
Նշված անշարժ գույքում պարտապանի բաժինը ըստ բնեղենով առանձնացնելը համարվում է անհնար:
Տեղեկացնում ենք, որ
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝
(...)
2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի (որը կազմում է 28.210 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։
Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։
Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 2․724․280 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 2,179,424ՀՀ դրամ։