Հայտարարություն

«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

02.11.2026 15:35:49
5ecf88ef-2901-4e56-9978-120959f8ebe8 download

Հայտատու

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն իրականացնելու է «Արդշինբանկ» ԲԲԸ-ում գրավադրված հետևյալ լոտերի բաց աճուրդը.
Լոտ 1. Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի ք․, Սայաթ-Նովայի փողոց, 9 շենք, 27 հասցեում գտնվող 55,1 ք․մ․ բնակարան: Լոտի մեկնարկային գին` 9800000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք․, Խորհուրդների փողոց, 1-ին նրբանցք, 2 հասցեում գտնվող 236,75 ք․մ․ բնակելի տուն, 18,98 խորդանոց և 0,0672 հա հողամաս: Լոտի մեկնարկային գին` 23300000 ՀՀ դրամ:
Լոտ 1-ի և լոտ 2-ի աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 18.11.2026թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 18․12․2026թ.:
Լոտ 3. Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք․, Գ․ Նժդեհի փողոց, 11 շենք, 32 հասցեում գտնվող 48,64 ք.մ. բնակարան: Լոտի մեկնարկային գին` 8370196 ՀՀ դրամ:
Լոտ 3-ի աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 18.11.2026թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 18.12.2026թ.:
Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ԲԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, կարելի է ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

37411564513 ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31