Հայտարարություն

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

08.10.2026 09:06:49
6c1e86b4-24fb-48fa-b43e-890949e77edc download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2026թ-ի հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Գարիկ Սուքասյանի սնանկության
գործով կառավարիչ` Ս.Ալեքսանյանի կողմից ք.Վանաձոր, Վարդանանց 17
հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող
և <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա զարդի (ոսկյա շղթա) աճուրդ -
վաճառքն ` 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1- Մեկնարկային գին-540.000 (հինգ հարյուր քառասուն հազար ) ՀՀ դրամ:
Քանակը՝ Ոսկյա շղթա 1 հատ, քաշը՝ 17,28 գրամ, հարգը՝ 585
Գտնվելու վայրը- <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղ
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման
օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 16.10.2026թ. ժամը 18.00-
ն կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել դատարան
ք.Երևան, Օտյան 53/2: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է
հայտատուի էլ. փոստի հասցեն: Հայտատուին ուղղված աճուրդի վերաբերյալ
ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլ. փոստի հասցեի
միջոցով: Հայտին կից ներկայացվում է՝ ֆիզ. անձի դեպքում՝ անձնագրի պատճենը,
իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը
հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության
վճարի և նախավճարի (լոտի 1 և 5 %-ը) : Աճուրդի մասնակցության վճարը և
նախավճարը պետք է վճարվեն սնանկության գործով բացված հատուկ հ/հ
1510001781041055 << Արարատբանկ >> ՓԲԸ Վանաձորի մ/ճ: Հայտատուների
գրանցումը աճուրդից 15 րոպե առաջ հայտատուն նրա ներակայացուցիչը
պարտավոր է գրանցվելու համար կառավարիչին ներկայացնել իր
լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից
հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը: Աճուրդում
հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած
մասնակիցը:Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալ) լոտի վաճառքի
գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա
ընթացքում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի
վաճառքի գինը ներառում է նաև հարկերը, իսկ եթե ֆիզ. անձի սեփականությունն
է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից
վճարման ենթակա հարկերը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ
գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող
իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները
աճուրդին նախորդող 10 աշխ.օվա ընթացքում կարող են դիմել սնանկության
կառավարիչին՝ ք.Վանաձոր Վարդանանց 17, հեռ. 077 67 77 57 կամ էլ. փոստով (
hermine1aleqsanyan@mail.ru):
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ալեքսանյան

37477677757 ԼՈՌԻ ՎԱՆԱՁՈՐ ԱՂԱՅԱՆ Փ.80/1Շ ԲՆ.3