Թիվ 08858112 կատարողական վարույթով արգելադրված և իրացման ենթակա գույքի վերաբերյալ
Հայտատու
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենք
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02 օգոստոսի 2022թ. տրված թիվ ԱՐԴ/1182/02/22 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում 15.08.2022թ. վերսկսվել է թիվ 08858112 կատարողական վարույթը։
Կատարողական վարույթով Ադամ Արշակի Ավագյանից հօգուտ «Ակբա բանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 1223408 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, ինչպես նաև սահմանված կատարողական ծախս։
Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան (Բաղրամյանի շրջ.), Հ. Շիրազի փողոց 1-ին նրբանցք 13 բնակելի տուն /վկայական 13092013-04-0035/ անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։
Տեղեկացնում ենք, որ
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝
(...)
2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին։
Որպես տվյալ գույքի սեփականատեր տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի՝ (համաձայն կից հավելվածի) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։
Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 7.423.664 ՀՀ դրամի 80%-ի չափով։
Նույն օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝
(...)
Կատարողական վարույթի մասնակիցը և այլ անձինք պարտավոր են վարույթում ներկայացվող իրենց միջնորդությանը և բողոքին կցել տվյալ միջնորդության, բողոքի և դրանց կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մյուս մասնակիցներին ուղարկելու, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ փաստաթղթերը նրանց կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցներ կամ ներկայացնել այդ պարտականությունը կատարելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ այն միջնորդությունների, որոնցով կատարողական վարույթի մասնակիցն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում կատարողական վարույթի մյուս մասնակիցների իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի և վարույթի ընթացքի վրա: