թիվ 14344638 կատարողական վարույթով մեկնարկային գնի մասին ծանուցում
Հայտատու
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28.1-րդ հոդված
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12 դեկտեմբերի 2025 թ. տրված թիվ ԵԴ2/11737/02/25 կատարման ենթակա ակտի համաձայն պետք է`Պատասխանող Գևորգ Արտյոմի Մարտիրոսյանից հօգուտ Արդշինբանկի բռնագանձել 33․028․857.4 ՀՀ դրամ և 431․875.1 ՀՀ դրամ արբիտրաժային վճար։ Վարկի մայր գումարի չմարված ժամկետային մնացորդի նկատմամբ հաշվեգրել և
բռնագանձել տոկոսներ՝ տարեկան 19 տոկոս տոկոսադրույքով՝ սկսած 10.07.2025թ. մինչև վարկի ժամկետային գումարների փաստացի վճարման կամ դրանց ժամկետանց
դառնալու օրը: Վարկի մայր գումարի ժամկետանց մնացորդին, այդ թվում նաև 09.07.2025թ. հետո ժամկետանց դարձող գումարների մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով՝ սկսած 10.07.2025թ. մինչև վարկի ժամկետանց գումարների փաստացի վճարման օրը: Վարկային պայմանագրով նախատեսված ժամկետանց տոկոսագումարին, այդ թվում
նաև 09.07.2025թ. հետո ժամկետանց դարձող տոկոսագումարին հաշվեգրել և բռնագանձել տուժեր՝ ժամկետանց տոկոսագումարների տարեկան 48 տոկոսի չափով՝ սկսած 10.07.2025թ. մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, Բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող ք. Երևան, Գ. Սունդուկյան փ.,
28ա շ., բն. 26 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, իսկ դրա անբավարարության դեպքում պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա: