Հայտարարություն

Թիվ 14041037 կատարողական վարույթով գնային առաջարկ

17.11.2026 16:06:14
72cfb869-9011-4fc0-a4ae-d509e379bae4 download

Հայտատու

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28.1-րդ հոդված

Հայտնում ենք Ձեզ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնի գլխավոր խորհրդատու արդարադատության մայոր Տիգրան Տոնոյանի կողմից թիվ 14041037 կատարողական վարույթով նշանակված փորձաքննության արդյունքում պարտապան Կնյազ Սերյոժայի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիր, գյուղ Մյասնիկյան Մովսեսաշեն թաղամաս 2-րդ փողոց թիվ 42 բնակելի տան շուկայական արժեքը կազմել է 20․270․000 ՀՀ դրամ, ուստի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված գույքի /լոտի/ մեկնարկային գինը կկազմի 15․202․500 ՀՀ դրամ:
Տեղեկացնում ենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն իրավունք ունեն ծանուցումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում Ծառայություն ներկայացնելու գրավոր առաջարկություն լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ:
Նույն հոդվածի համաձայն՝ վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին՝ 900013288031 կամ դրամարկղ:
Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:
Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է

Կցված ֆայլեր

14041037.pdf

PDF

37460713514 ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱԼԱԲՅԱՆ Փ. 41Ա