Հայտարարություն

Աճուրդի հայտարարություն

19.11.2026 15:44:38
76a6ed9e-379e-4cc2-a799-07f7b02dded8 download

Հայտատու

Փակ բաժնետիրական ընկերություններ

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Հայտարարություն
Անշարժ գույքի աճուրդով վաճառքի մասին
1. Աճուրդով վաճառվում է հյուրանոցային տարածք, այսուհետ` Լոտ, որի մասին տեղեկությունները զետեղված են սույն հայտարարության 11-րդ կետում: Լոտը հանդիսանում են <Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ> ՓԲԸ-ի սեփականություն:
2. Աճուրդը կկայանա 2026թ. դեկտեմբերի 07-ին, ժամը 12:00-ին, ք.Երևան, Չարենցի 28 , 2 բն. հասցեում:
3. Աճուրդը կազմակերպում է <Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն> ՓԲԸ, այսուհետ` Կազմակերպիչ: Կազմակերպիչը հանդիսանում է հարկային գործակալ:

4. Լոտի իրացումը կատարվելու է բաց հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով: Սակարկություններն անցկացվելու են աճուրդի ձևով: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակցող:
5. Լոտը ուսումնասիրելու պայմաններին, ինչպես նաև աճուրդի անցկացման կանոնակարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներկայանալ ք.Երևան, Չարենցի 28, 2 բն. հասցեով: Աճուրդի կանոնակարգի պատճենը տրվում է անվճար:
6. Լոտը ուսումնասիրելու համար ցանկացողները դիմումները պետք է ներկայացնեն Կազմակերպչին: Լոտը ակնառու ուսումնասիրման համար` վերոհիշյալ դիմումատուները կարող են յուրաքանչյուր օր (մինչև աճուրդի կայացման օրը) ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը ներկայանալ ք.Երևան, Չարենցի 28, 2բն. հասցեով:
7. Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք մինչև 2026թ. դեկտեմբերի 04-ը ներառյալ պետք է կատարեն նախավճար <Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն> ՓԲԸ-ում, ք.Երևան, Չարենցի 28, 2բն. հասցեով: Լոտի համար նախավճարի չափը տրված են սույն հայտարարության 11-րդ կետում:
8. Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է Կազմակերպչի կողմից տրամադրված աճուրդի մասնակցի վկայական (այն տրվում է նախավճար կատարած անձանց): Աճուրդի մասնակցի վկայականների տրամադրումը դադարեցվում է աճուրդի բացումից 30 րոպե առաջ:
9. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է վճարել գնված լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:
10. Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրելուց աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կամ աճուրդի մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 3(երեք) աշխատանքային օրվա ընթացքում չի վճարում լոտի գնման գինը, ապա վերջինիս կողմից մուծված նախավճարը չի վերադարձվում:
11.
Լոտի համար՝1
Գույք` հյուրանոցային տարածք
Հասցե` ք.Երևան, Աջափնյակ, Յու. Ֆուչիկի փողոց, 2/1 գրասենյակ
Հարկ` Երկու հարկ և նկուղ
Ընդհանուր մակերես` Հողամաս` 435.4 քմ, Շինություններ 389.8 քմ
Առաստաղի բարձրություն` 2.7 մ
Վիճակը՝ Բարվոք
Այլ տեղեկություն՝ Ծանրաբեռնված է նախկին սեփականատերերի շարժական գույքով
Սեփականության վկայական՝ 24022026-01-0561
Մեկնարկային գին՝ 173`000`000 ՀՀ դրամ,
Նախավճար՝ 4՝000`000 ՀՀ դրամ
Կոմունալ և գույքահարկի պարտքեր՝ 0 ՀՀ դրամ
Աճուրդի հայտարարությունը հրապարակվել է նաև Առավոտ օրաթերթի 19.11.2026թ.-ին տպագրված 201/7651 համարի 8-րդ էջում և Ընկերության կայքում
Տեղեկությունների համար զանգահարել՝ +374 10 572171

37477503606 ԿԵՆՏՐՈՆ 0025, ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ 28Շ., ԹԻՎ 2,4,10 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ