«Թամսար» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
Հայտատու
Ֆիզիկական անձինք
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված
Սնանկության գործի համար՝ ՍնԴ/3023/04/20
Աճուրդի անցկացման օրը, ժամը և վայրը՝ 13.11.2026 թվականին՝ ժամը 12։00-ին, ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 6/1, 303։
Աճուրդի ձևը՝ բաց դասական (գնի ավելացման) եղանակով,
Աճուրդի կազմակերպիչ՝ պարտապան «Թամսար» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Մակար Եղիազարյան։
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխան։
Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը և լոտերի վաճառքի հերթականությունը.
ԼՈՏ 1 - Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի թիվ 80 հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության իրավունքի վկայական՝ 1215688, կադաստրային ծածկագիրը՝ 10-003-0001-0009, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ գազալիցքավորման կայանի կառուցման և սպասարկման համար, հողամասի մակերեսը՝ 0,6 հա, գազալիցքավորման կայանի մակերեսը՝ 186,75 քմ, ծածկի մակերեսը՝ 138,6 քմ)։ Վաճառքի ծրագրի համաձայն՝ գույքը գրավադրված է Պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար։
Մեկնարկային գին՝ 86,634,000 ՀՀ դրամ։
ԼՈՏ 2 - Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գյուղ Մալիշկա հասցեում գտնվող անշարժ գույքը (կադաստրային ծածկագիրը՝ 10-032-0277-0004, սեփականության իրավունքի վկայական՝ 2770844, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, հողի մակերեսը՝ 300 քմ, երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյուն)։ Վաճառքի ծրագրի համաձայն՝ գույքը գրավադրված է Պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար։
Մեկնարկային գին՝ 4,734,000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք իրավունք ունեն սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ը, ժամը 18:00-ն, Կանոնակարգով սահմանված կարգով մասնակցության հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով։
Մասնակցության հայտում, Կանոնակարգով սահմանված տեղեկություններից բացի, պարտադիր պետք է նշվի հայտատուի գործող էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Աճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հայտատուին հասցեագրվող ծանուցումներն իրականացվում են մասնակցության հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտատուն մասնակցության հայտում հաստատում է, որ նշված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցումը համարվում է իրեն պատշաճ կերպով հանձնված (ծանուցված)։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը, կանոնադրության պատճենը, ինչպես նաև իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
գ/ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
դ/ ներկայացուցչի միջոցով հայտ ներկայացնելու և (կամ) աճուրդին մասնակցելու դեպքում՝ պատշաճ ձևակերպված լիազորագիրը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
ե/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Գրանցվելու համար հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կառավարչին ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ներկայացուցչի միջոցով մասնակցելու դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթուղթը։
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 300,000 ՀՀ դրամ, իսկ նախավճարը՝ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը։ Մասնակցության վճարը և նախավճարը մինչև հայտ ներկայացնելը պետք է վճարվեն պարտապանի սնանկության գործով «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված թիվ 2480104335760002 հատուկ հաշվին։ Վճարումները հավաստող անդորրագրերը ներկայացվում են հայտին կից՝ ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2)՝ սահմանված ժամկետում։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով։ Գնային առաջարկը կատարվում է տվյալ լոտի համար Կանոնակարգով սահմանված աճուրդի քայլից ոչ պակաս չափով։ Վերջին ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը, վերջին գնային առաջարկը երեք անգամ հայտարարելուց հետո, համարվում է աճուրդում հաղթող։ Եթե աճուրդին մասնակցելու համար ներկայացվել է մեկ հայտ, հայտատուն ստացել է աճուրդին մասնակցելու իրավունք և աճուրդի քայլ չի կատարում, ապա նա համարվում է լոտի մեկնարկային գնով աճուրդի հաղթող։
Աճուրդի ընթացքը տեսաձայնագրվում է, ինչի մասին կառավարիչը նախազգուշացնում է աճուրդի մասնակիցներին և ներկա գտնվող այլ անձանց։
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն սնանկության հատուկ հաշվին փաստացի մուտքագրվելուց և վճարումները հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիրը։
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին, ժամը 11։00–16։00-ն, գույքերի գտնվելու վայրերում՝ նախապես պայմանավորվելով սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի հետ (հեռ.՝ 060 500 250, էլ. փոստ՝ makar@bankruptcy.am)։ Աճուրդին առնչվող հարցերով կարելի է դիմել կառավարչին նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով։