Հայտարարություն

Թիվ 04828232 կատարողական վարույթով գնային առաջարկ

04.11.2026 17:59:13
7ab53f96-c180-4a22-a9c6-d716b27acbd8 download

Հայտատու

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77 հոդվածի 4-րդ մաս

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 29 ապրիլի 2019 թ. տրված թիվ ԱՐԴ/3562/02/18 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում 13.05.2019թ. հարուցվել է թիվ 04828232 կատարողական վարույթը։
Կատարողական վարույթով պետք է՝ Արմեն Սամվելի Մարտիրոսյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1987245 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախս։
Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ գյուղ Նալբանդյան վկայականի համար 1379553 ծածկագիր՝ 04-070-0275-0005 անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։
Նշված անշարժ գույքում պարտապանի բաժինը ըստ «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրաված եզրակացության բնեղենով առանձնացնելը համարվում է անհնար:
Տեղեկացնում ենք, որ
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝
(...)
2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։
Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։
Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (4.141.200 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 3.312.960 ՀՀ դրամ։

Կցված ֆայլեր

04828232.pdf

PDF

37460713514 ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱԼԱԲՅԱՆ Փ. 41Ա