Սնանկ ճանաչված Արման Կարենի Ստեփանյանի գույքի կրկնաճուրդ
Հայտատու
Ֆիզիկական անձինք
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված
ՀՀ սնանկության դատարանի 04.09.2026թ. թիվ ՍնԴ/2849/04/25 որոշման համաձայն 06.10.2026թ. ժամը 12:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 1-ին հարկ, 109 սենյակ/ սնանկ ճանաչված Արման Կարենի Ստեփանյանի գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել գնորդ չլինելու պատճառով։
Նկատի ունենալով վերոգրյալը ՝ 06.11.2026թ. ժամը 12:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 1-ին հարկ, 109 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Արման Կարենի Ստեփանյանի գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1- ՀՀ Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, քաղաք Աշտարակ, Արա-2 թաղամասի 26-րդ փողոց 1 հողամաս /վկայական՝ N 23042026-02-0013/ ,մեկնարկային գինը՝ 7 470 000 ՀՀ դրամ։
Գույքի համառոտ նկարագիրը․
Հողամասը գտնվում է Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Արա-2 թաղամասի 26-րդ փողոց, 1 հողամաս հասցեում / հողամասի չափը՝ 612 քմ/։ Հողամասն ունի ուղղանկյունաձև տեսք, կառուցապատված չէ, գտնվում է Աշտարակ-Սասունիկ ավտոմայրուղուց մոտ 400 մետր հեռավորության վրա, ճանապարհը գրունտային է, գտնվում է վատ վիճակում, հողամասը քարքարոտ է, ունի միջին թեքություն։ Հողամասում առկա չեն կոմունիկացիաներ (ջուր, էլ․ էներգիա, գազ, կոյուղի), սակայն հասանելի են, գտնվում են բավական հեռավորության վրա։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 30.10.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հայտում պետք է նշվի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Արման Կարենի Ստեփանյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16069051960021 սնանկության հատուկ հաշվին, որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցերով կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ռ. Եղյանին հեռ. (055) 99-31-99: