ՀՀ Սնանկության դատարանի 16.11.2020թ. թիվ ՍնԴ/1574/04/20 վճռով սնանկ ճանաչված Վարդան Ռաֆիկի Համբարձումյանին պատկանող, «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտատու
Ֆիզիկական անձինք
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված
30.10.2026թ. ժամը 13։00-ին, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ հայտարարված ՀՀ Սնանկության դատարանի 16.11.2020թ. թիվ ՍնԴ/1574/04/20 վճռով սնանկ ճանաչված Վարդան Ռաֆիկի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
30.11.2026թ-ին, ժամը 13։00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 16.11.2020թ. թիվ ՍնԴ/1574/04/20 վճռով սնանկ ճանաչված Վարդան Ռաֆիկի Համբարձումյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 10.08.2026թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /6-րդ հարկ, 8 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 16.11.2020թ. թիվ ՍնԴ/1574/04/20 վճռով սնանկ ճանաչված Վարդան Ռաֆիկի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց աճուրդը։
Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից.
Լոտ 1 - ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Շահումյան փողոց, 5 շենք, թիվ 30 հասցեով անշարժ գույք /55,8 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 371130, սեփականության իրավունքով պատկանում է Վարդան Ռաֆիկի Համբարձումյանին/ - մեկնարկային արժեքը կազմում է 8.175.330 (ութ միլիոն հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամ։
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 23.11.2026թ․, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ