Թիվ 15452150 կատարողական վարույթով գնային առաջարկ
Հայտատու
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77 հոդվածի 4-րդ մաս
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16 հոկտեմբերի 2026 թ. տրված թիվ ԱՐԴ/0793/02/25 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնում 19.10.2026թ. հարուցվել են թիվ 15452150, 15452157, 15452158 և 15452188 կատարողական վարույթները։
Կատարողական վարույթներով պետք է՝ Արմավիրի մարզ, գյուղ Երասխահուն հասցեում գտնվող թիվ 04-040-023-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը /սեփականության վկայական թիվ 0188110/ հրապարակային սակարկություններով վաճառել, վաճառքից ստացված գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների՝ Արտաշես Հենզելի Ավետիսյանի, Գոհարիկ Սուրենի Սահակյանի, Արմեն Արտաշեսի Ավետիսյանի, Հենզել Արտաշեսի Ավետիսյանի և Ռուզաննա Արտաշեսի Ավետիսյանի միջև` նրանց բաժիններին համաչափ: ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2024 թվականին թիվ ԱՐԴ/0514/02/24 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված պարտավորությունը կատարելու նպատակով բռնագանձումը տարածել Արմեն Արտաշեսի Ավետիսյանի բաժնեմասի վաճառքից ստացված գումարի վրա: Հանգուցյալ Գոհարիկ Սուրենի Սահակյանի բաժնին համաչափ գումարը թողնել հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում` մինչև նրա ժառանգական զանգվածի նկատմամբ ժառանգության ձևակերպումը: 1.2. Արմավիրի մարզ, գյուղ Երասխահուն հասցեում գտնվող թիվ 04-040-082-006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից /սեփականության վկայական թիվ 0256829/ բնեղենով առանձնացնել Արմեն Արտաշեսի Ավետիսյանի բաժնեմասը: Առանձնացումը կատարել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 02.06.2026 թվականի թիվ 25-0228Ք փորձագետի եզրակացությամբ առաջարկված տարբերակով՝ «Հողամասի բաժանման հատակագիծ»-ի հիման վրա: ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2024 թվականին թիվ ԱՐԴ/0514/02/24 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված պարտավորությունը կատարելու նպատակով բռնագանձումը տարածել պարտապան Արմեն Արտաշեսի Ավետիսյանին պատկանող առանձնացված բաժնեմասի վրա: 2. Արմեն Արտաշեսի Ավետիսյանից, Ռուզաննա Արտաշեսի Ավետիսյանից, Հենզել Արտաշեսի Ավետիսյանից և Արտաշես Հենզելի Ավետիսյանից համապարտության կարգով հօգուտ Ալվարդ Վանիկի Տոնոյանի բռնագանձել 40.000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: 3. Արմեն Արտաշեսի Ավետիսյանից, Ռուզաննա Արտաշեսի Ավետիսյանից, Հենզել Արտաշեսի Ավետիսյանից և Արտաշես Հենզելի Ավետիսյանից համապարտության կարգով հօգուտ Ալվարդ Վանիկի Տոնոյանի բռնագանձել 270.000 /երկու հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության կատարման համար վճարված գումար:
Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել են Արմեն Ավետիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ գյուղ Երասխահուն վկայականի համար թիվ 0188110 անշարժ գույքը և ՀՀ Արմավիրի մարզ գյուղ Երասխահուն վկայականի համար թիվ 0256829 անշարժ գույքի 1/5 բաժնեմասը, որոնք ենթակա են հարկադիր իրացման։