Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, կասեցման որոշումը, գործի քննության ծանուցագիրը Տիգրան Մեսրոպի Հովհաննիսյանին ծանուցելու վերաբերյալ
Հայտատու
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Տեսակ
Անհատական ծանուցումներ
Հիմք
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված
ՔԱՂԱՔԱՑԻ՝ ՏԻԳՐԱՆ ՄԵՍՐՈՊԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
ՀՀ Ք. ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՓՈՂՈՑ 33
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2026 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 10։00-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից 2026 թվականի հուլիսի 21-ի թիվ 01/70-4/44060-2026 գրությամբ ուղարկված 2024 թվականի հունիսի 06-ի N 3102793 հանձնարարագրի հիման վրա 2024 թվականի օգոստոսի 05-ի ստուգման ակտով «Տիգրան Հովհաննիսյան Մեսրոպի» անհատ ձեռնարկատիրոջ մոտ արձանագրված խախտումների հետ կապված՝ 2026 թվականի հուլիսի 31-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնում (ՀՀ, քաղաք Երևան, Շենգավիթ, Արարատյան 26)։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։ Գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 31-ի արձանագրությունը կցվում է։
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ՆԱԻՐԱ ՄԵՐՎԱԶՅԱՆ