Հայտարարություն

Լուսինե Ռազմիկի Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 2 ԼՈՏ`

19.11.2026 11:08:14
97bc9e06-b2bd-488a-b189-4a91351f7a4a download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2026թ. դեկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին Լուսինե Ռազմիկի Սարգսյանի ՍնԴ/0543/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կանցկացվի Լուսինե Ռազմիկի Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 2 ԼՈՏ`
Լոտ1Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Ուշի գյուղ 02-108-0206-0063կադաստրային ծածկագիր, սեփ.վկայական 14082025-02-0101,հողամասի նշանակությունը ՝գյուղատնտեսական,վարելահող, մակերեսը՝2500քմ,մեկնարկային գինը՝1.620.000 ՀՀ դրամ:
Լոտ2.Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Ուշի գյուղ 02-108-0230-0016 կադաստրային ծածկագիր, սեփ.վկայական 14082025-02-0086,հողամասի նշանակությունը ՝գյուղատնտեսական,հնդավոր, մակերեսը՝454քմ,մեկնարկային գինը՝405.000 ՀՀ դրամ:
Նախավճարը կազմում է տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի 5 տոկոսը, մասնակցության վճարի չափը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը,բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը` աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Աճուրդի նախավճարը ,մասնակցության վճարը և մուտքի վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ> ՓԲԸ-ի Լուսինե Ռազմիկի Սարգսյանի սնանկության գործով հ/հ 19300 98970784700 հատուկ հաշվին աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում Է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների (սեփականատիրոջ) հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրել ցանկացողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ծանոթանալ ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կամ գույքի գտնվելու վայրում:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի 2020թ մարտի 16-ի N116-Ն կարգին համապատասխան:

37493464643 -ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1