Թիվ 22-122-20 ուսումնասիրությամբ շահագրգիռ անձ Արամ Արմենի Մնացականյանին հաշվառման հասցե՝ ք․Երևան, Կենտրոն, Սայաթ-Նովայի փողոց, 33-րդ շենք, 80-րդ բնակարան
Հայտատու
Դատախազություն
Տեսակ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում
Հիմք
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներ
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով, ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Միքայել Արայի Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Ելնելով վերոգրյալից, 2026 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:50-ին, Դուք հրավիրվում եք ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50): Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով անհրաժեշտ է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին: