Հայտարարություն

«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

30.10.2026 16:42:58
994aedd0-3217-47c6-8c72-e5eeb504252b download

Հայտատու

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 16․11․2026 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում՝ նշված մեկնարկային գնով, այնուհետև՝ աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի նույն վայրում, նույն ժամին, յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր՝ նվազեցված արժեքով, բայց ոչ պակաս հատման գնից։ Աճուրդի ավարտը՝ 30.12.2026թ.-ին:
Աճուրդի կազմակերպիչն է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «դասական» եղանակով:
Աճուրդի պայմաններն են.
Լոտ` ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մարշալ Բաբաջանյան թաղամասի 1-ին փողոց, 16/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի, 3Ե մասնաշենքի, 111,74 ք․մ․ մակերեսով թիվ 66 բնակարան,
Լոտի մեկնարկային գին` 60000000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ,
Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով,
Լոտը գրավադրված է: Գրավի առարկա է հանդիսանում կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը։
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայական, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթ, մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Լոտին կարելի է ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

37411564513 ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31