Հայտարարություն

Թիվ 13461608 կատարողական վարույթով իրացվող լոտի ավելի բարձր ﬔկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն ներկայացնելու իրավունքի վերաբերյալ ծանուցում

25.11.2026 16:56:16
998b1146-cc53-472d-a97b-081669a28634 download

Հայտատու

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28.1-րդ հոդված

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Հարություն Ժամխարյանի կողմից թիվ 13461608 կատարողական վարույթով նշանակված փորձաքննության արդյունքում պարտապան Վարդան Կոլյայի Պապեյանի կողմից «Ակբա բանկ» ԲԲԸ-ում թիվ 20380405735/01 անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրով գրավադրված սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Խանջյան փողոց, 3-րդ փակուղի, թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի /թիվ 2215660 վկայական և թիվ 05-005-0031-0006 կադաստրային ծածակագիր/ շուկայական արժեքը կազմել է՝ 15 400 000 ՀՀ դրամ/, ուստի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված անշարժ գույքի /լոտի/ մեկնարկային գինը կազմում է՝ 11 550 000 ՀՀ դրամ:
Տեղեկացնում ենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն իրավունք ունեն ծանուցումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում Ծառայություն ներկայացնելու գրավոր առաջարկություն լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ:
Նույն հոդվածի համաձայն՝ վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին (այստեղ պետք է նշել աճուրդի համար բացված հաշիվը՝ 900013288031) կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:
Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Կցված ֆայլեր

Պարտապան մեկնարկային գին.pdf

PDF

պահանջատեր մեկնարկ 1.pdf

PDF

37477529818 ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱԼԱԲՅԱՆ Փ. 41Ա