Հայտարարություն

Թիվ 01486923 կատարողական վարույթով իրացվող լոտի ավելի բարձր ﬔկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն ներկայացնելու իրավունքի վերաբերյալ ծանուցում

08.10.2026 11:50:21
9ab3d438-1ba3-413b-b021-f87cfdb2a27c download

Հայտատու

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28.1-րդ հոդված

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Էդուարդ Թառոյանի կողմից թիվ 01486923 կատարողական վարույթով նշանակված փորձաքննության արդյունքում, որը նույն բաժանմունքի հարկադիր կատարող Հարություն Ժամխարյանի կողմից ընդունվել է վարույթ։
Հարուցված թիվ 01486923 կատարողական վարույթով «ԷԿԼՕՖ ՈՒՎԿ» ՍՊԸ-ում թիվ 002141074-1 անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրով գրավադրված՝ /գրավատուներ՝ Արմենուհի և Խաչատուր Բարսեղյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող/ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Վ․ Համբարձումյան փողոց, 12 փակուղի, թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի /թիվ 21012014-05-0011 վկայական և թիվ 05-005-0238-0073-001 կադաստրային ծածակագիր/ շուկայական արժեքը կազմել է՝ 20 600 000 ՀՀ դրամ/,
ուստի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված անշարժ գույքի /լոտի/ մեկնարկային գինը կազմում է՝ 15 450 000 ՀՀ դրամ:
Տեղեկացնում ենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն իրավունք ունեն ծանուցումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում Ծառայություն ներկայացնելու գրավոր առաջարկություն լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ:
Նույն հոդվածի համաձայն՝ վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին (այստեղ պետք է նշել աճուրդի համար բացված հաշիվը՝ 900013288031) կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:
Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Կցված ֆայլեր

Գրություն կողմերին.pdf

PDF

37477529818 ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱԼԱԲՅԱՆ Փ. 41Ա