<<Յուքոմ>> ընկերությանը պատկանող գույքերի (մարտկոց, ալեհավաք, ռադիոմոդուլ, բաժանորդային և սերվեռային սարքեր, մալուխներ և այլ տեխնիկական միջոցներ) բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն
Հայտատու
Փակ բաժնետիրական ընկերություններ
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք 8-րդ հոդված
Հայտատու՝ <<Յուքոմ>> ՓԲԸ
Հիմք ընդունելով <<Հրապարակային սակարկությունների մասին 08.10.2003թ թիվ ՀՕ15Ն ՀՀ օրենքի>> 8-րդ հոդվածը, Յուքոմ ընկերությունը ծանուցում է, որ
2026թ դեկտեմբերի 11-ին կազմակերպիչ <<Յուքոմ>> ՓԲ ընկերության կողմից օնլայն տարբերակով կանցկացվի աճուրդ՝ դասական եղանակով: Բաց աճուրդի են ներկայացված <<Յուքոմ>> ընկերությանը պատկանող գույքերը:
Լոտ 1՝ (մարտկոց, ալեհավաք, ռադիոմոդուլ, բաժանորդային և սերվեռային սարքեր, մալուխներ և այլ տեխնիկական միջոցներ )
ժամը՝11։00 , մեկնարկային արժեք 15.000.000 ՀՀ դրամ,
Վաճառքի ներկայացված գույքը նախկինում շահագործվել է ընկերության կողմից և համարվում է օգտագործված: Գույքը օտարվում է <<ինչպես առկա է>> վիճակով: Գույքի տեղափոխումը իրականացվելու է գնորդի հաշվին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընկերության կողմից չեն տրվում ապրանքի երաշխիքներ: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ապրանքի հետագա շահագործման ժամկետի համար,ինչպես նաև շահագործման ընթացքում ի հայտ եկած թերությունների և (կամ) այլ խնդիրների համար: Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում մինչև աճուրդին նախորդող օրը փոփոխել հրապարակված ցուցակները:
Նախավճարը կազմում է ՝լոտի 5 տոկոսի չափով (750.000 ՀՀ դրամ), որը վճարվում է կազմակերպչին՝ աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ՝ բանկային փոխանցման միջոցով:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է նախավճարը կատարելուց հետո վճարման անդորագիրը և մասնակցի անձնագրի լուսապատճենը (լիազորագիրը) ուղարկել ներքոհիշյալ էլեկտրոնային հասցեին:
Հաղթող է ճանաչվում աճուրդի ընթացքում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի ուսումնասիրումը ՝ մինչև աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-16:00`ք.Երևան, Րաֆֆու 111 հասցեում:
Աճուրդի կանոնակարգին պատճենը տրամադրվում է ներքոհիշյալ էլեկտրոնային հասցեին ուղարկված դիմումի հիման վրա:
Հաղթող մասնակիցը լոտում նշված սարքավորումներ կարող է տեղափոխել նույն՝ Րաֆֆու 111 հասցեից:
Օնլայն մասնակցության համար նախատեսված հղումը ինչպես նաև մասնակցի վկայականը (հերթական համարը ) մասնակիցները կստանան էլեկտրոնային հասցեներին ուղարկված նամակի միջոցով՝ աճուրդի օրը:
Ցանկին կարող եք ծանոթանալ կից հղմամբ. https://www.ucom.am/procurement
Նախավճարի վճարման բանկային տվյալներն են՝
Բանկ՝ <<Արդշինբանկ >> ՓԲԸ,հ/հ 2470100859310010
Էլ. Փոստ՝ aristakes.dadyan@ucom.am
Հեռ..՝ +37498818859