Հայտարարություն

Պարտապան Կարեն Քոթանջյանի թիվ ՍնԴ/3945/04/25 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

05.10.2026 09:15:38
a96435eb-1db5-4487-b20e-c55f42222916 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 329-2

01․10․2026թ. ժամը 10։00-ին հայտարարված աճուրդը վաճառքի ներկայացվող լոտերի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
02․11․2026թ. ժամը 10։00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 1-ին հարկ, 109 սենյակ հասցեում, պարտապան Կարեն Քոթաջյանի թիվ ՍնԴ/3945/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի ներկայացվող գույքերի նկարագիրը հետևյալն է.
Լոտ 1 – ք.Երևան, Մինաս Ավետիսյան 2-րդ փողոց, շենք 13, թիվ 45 հասցեում գտնվող բնակարան (սեփականության իրավունքի վկայական՝ 2507598)։ Բնակարանը գտնվում է պանելային չորսհարկանի շենքի 3-րդ հարկում։ Գույքը ֆիզիկական անձի սեփականություն է, գրավադրված է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում։ Գույքի նկատմամբ կիրառված է սնանկության վարույթի սահմանափակում։ Բնակարանի մակերեսը՝ 61.3 քմ (54.9 + 6.4) քմ, ներքին բարձրությունը` մոտ 2.75մ, մուտքի դուռը՝ մետաղական, միջսենյակային դռները՝ փայտանյութ, պատուհանները` մետաղապլաստե, միջանցքի հատակը սալիկապատ է, պատերը և առաստաղը ներկանյութից են, հյուրասենյակի և ննջասենյակի հատակը՝ մանրահատակ, պատերը և առաստաղը՝ ներկանյութ, խոհանոցի հատակը՝ սալիկապատ, պատերը և առաստաղը՝ ներկանյութ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը՝ սալիկապատ, կախովի առաստաղ։ Ներքին հարդարումը միջին վիճակում է: Բնակարանն ունի էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է։ Գույքագրման պահին բնակարանը բնակեցված էր։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 30.420.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - ՀՀ ք.Երևան, Նոր Նորք, Բագրևանդ թաղամաս, շենք 60/2, մասնաշենք 2-րդ, թիվ 28 հասցեում գտնվող բնակարան (սեփականության իրավունքի վկայական՝ 03082026-01-0089)։ Բնակարանը գտնվում է երկաթբետոնե չորսհարկանի շենքի 4-րդ հարկում։ Գույքը ֆիզիկական անձի սեփականություն է, գրավադրված է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում։ Գույքի նկատմամբ կիրառված է սնանկության վարույթի սահմանափակում։ Բնակարանի մակերեսը՝ 53․6քմ, ներքին բարձրությունը` մոտ 2.8 մ, մուտքի դուռը՝ մետաղական, ննջասենյակի դուռը՝ փայտանյութ, պատուհանները` մետաղապլաստե, նախասրահի, հյուրասենյակի, ննջասենյակի հատակը՝ լամինատ, պատերը՝ ներկանյութ, սանհանգույցի հատակը և պատերը՝ կերամիկական սալիկներ, կախովի առաստաղ։ Բնակարանի ներքին հարդարումը լավ վիճակում է՝ վերանորոգումը՝ նոր։ Բնակարանն ունի էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացման հնարավորություն։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 32.220.000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 26.10.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արմսվիսբանկ» ՓԲԸ, 2500011601353500)՝ որպես ստացող նշելով Կարեն Քոթանջյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը (եթե այդպիսիք առաջանում են)։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

37493456258 ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, 311 սենյակ