Հայտարարություն

լոտի մեկնարկային գնի վերաբեյալ // Հայկազ Մկրտչյան

13.11.2026 11:18:46
aa14e5b3-abba-4d25-8dd2-7c34c5c402df download

Հայտատու

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված

Հայտնում եմ Ձեզ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարող Արուսյակ Կուրտիկյանի կողմից թիվ 14283490 կատարողական վարույթով նշանակված փորձաքննության արդյունքում պարտապան Հայկազ Ռազմիկի Մկրտչյանին պատկանող ք. Երևան, Վերին Շենգավիթ 2 փողոց 20/1 շ. 43 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը կազմել է 26.700.000 ՀՀ դրամ, ուստի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված գույքի /լոտի/ մեկնարկային գինը կկազմի 20.025.000 ՀՀ դրամ:
Տեղեկացնում ենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն իրավունք ունեն ծանուցումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում Ծառայություն ներկայացնելու գրավոր առաջարկություն լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ:
Նույն հոդվածի համաձայն՝ վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին (այստեղ պետք է նշել աճուրդի համար բացված հաշիվը՝ 900013288031) կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:
Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Կցված ֆայլեր

Հայկազ Մկիրտչյան.pdf

PDF

37460713476 ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱԼԱԲՅԱՆ Փ. 41Ա