«Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտատու
Ֆիզիկական անձինք
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված
2026 թ. մարտի 05-ին ժամը 14:10-ին «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում 109 սենյակ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1288/04/22 սնանկության գործով կայացված վճռով սնանկ ճանաչված «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության և վարձակալության իրավունքով իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի վաճառքի ծրագրում ներառված ՝ 44 առանձին կետերով սահմանված անշարժ և շարժական գույքերի՝ մեկ միասնական լոտով աճուրդը:
«Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության և վարձակալության իրավունքով իրավունքով պատկանող՝ 44 առանձին կետերով սահմանված անշարժ և շարժական գույքերի ընդհանուր արժեքը կազմում է (16 920 558 130 տասնվեց միլիարդ ինը հարյուր քսան միլիոն հինգ հարյուր հիսունութ հազար մեկ հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
«Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության և վարձակալության իրավունքով իրավունքով պատկանող՝ 44 առանձին կետերով սահմանված անշարժ և շարժական գույքերի մանրամասնորեն նշված մեկնարկային գները, դրանց վրա կիրառված սահմանափակումները և բնութագրերը ներառված են սույն հայտարարությանը կից ներկայացված «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության և վարձակալության իրավունքով իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի վաճառքի ծրագրում:
Հավանական գնորդը կրելու է նաև գույքի նոտարական վավերացման և ձևակերպման (պետական գրանցման) հետ կապված վճարային պարտավորությունները:
Պարտապանի պարտավորությունների համար անշարժ գույքի ուղղակի վաճառքի ձևով առաջարկ չունենալու պարագայում առաջարկվում է վերը նշված գույքերը վաճառել հրապարակային սակարկությույններով:
Հրապարակային սակարկությունների առաջարկվող տարբերակն է առաջարկվում աճուրդային ձևը: Աճուրդ՝ սակարկությունների ձևով, որի ընթացքում հազթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2026 թվականի փետրվարի 26-ը, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
4) Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Գնային առաջարկը կատարվում է նվազագույն հավելման չափից ոչ պակաս չափով (աճուրդի քայլով): Նվազագույն հավելման չափը որոշվում է՝ ելնելով լոտի մեկնարկային գնից՝ հետևյալ կարգով.
1) մինչև 100 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 500 ՀՀ դրամ.
2) 100 000 ՀՀ դրամից մինչև 500 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ.
3) 500 000 ՀՀ դրամից մինչև 1 000 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 10 000 ՀՀ դրամ.
4) 1 000 000 ՀՀ դրամից մինչև 10 000 000 ՀՀ դրամ մեկնարկային գնի դեպքում՝ 50 000 ՀՀ դրամ.
5) 10 000 000 ՀՀ դրամից բարձր մեկնարկային գնի դեպքում՝ 100 000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են անկանխիկ փոխանցումով «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ - 2474503336680000 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի նախավճարի վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո և ՀՀ սնանկության դատարանի կողմից արգելանքների վերացման օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտը ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին և վաճառքի ծրագիրին ծանոաթանալու նպատակով աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում ցանկացողները կարող են դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ ք. Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11 Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru
Կցված ֆայլեր
Հրազդան Ցեմենտ վաճառքի ծրագիր 888.docx
