Հայտարարություն

Արգամ Խաչատրյանին պատկանող գույքերի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

23.11.2026 09:18:11
ba833ed3-508a-45c9-a846-537ca3a2a276 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2026 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 11:45-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Արգամ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք։

Լոտ 1. Գնահատվող անշարժ գույքը գտնվում է Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան փողոց, 131 շենք, բնակարան 34 հասցեում՝ 9 հարկանի շենքի 9-րդ հարկում: Զբաղեցնում է 79.5 քմ: Շենքը պանելային է, պատուհանները մետաղապլաստ: Բոլոր կոմունիկացիաները առկա են: Բնակարանի ներքին հարդարումը գտնվում է միջին վիճակում:
Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր «Կոնվերս Բանկ» ՓԲԸ գրավի իրավունքը:
Մեկնարկային գինը՝ 22,200,000 / քսաներկու միլիոն երկու հարյուր հազար / ՀՀ դրամ:

Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ թիվ 220098881448000 հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`20.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /:
Գույքերի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

37477443822 Երևան Վ. Շենգավիթ 1 Փ. 47/5 Տ