Աճուրդի հայտարարություն
Հայտատու
Փակ բաժնետիրական ընկերություններ
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված
Հայտարարություն
Անշարժ գույքի աճուրդով վաճառքի մասին
1. Աճուրդով վաճառվում է բնակարան և հյուրանոցային տարածք, այսուհետ` Լոտեր, որոնց մասին տեղեկությունները զետեղված են սույն հայտարարության 11-րդ կետում: Լոտերը հանդիսանում են <Էքսպրես Կրեդիտ ՈւՎԿ> ՓԲԸ-ի սեփականություն:
2. Աճուրդը կկայանա 2026թ. նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ին, ք.Երևան, Չարենցի 28 , 2 բն. հասցեում:
3. Աճուրդը կազմակերպում է <Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն> ՓԲԸ, այսուհետ` Կազմակերպիչ: Կազմակերպիչը հանդիսանում է հարկային գործակալ:
4. Լոտերի իրացումը կատարվելու է բաց հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով: Սակարկություններն անցկացվելու են աճուրդի ձևով: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդի հաղթած մասնակցող:
5. Լոտերը ուսումնասիրելու պայմաններին, ինչպես նաև աճուրդի անցկացման կանոնակարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է ներկայանալ ք.Երևան, Չարենցի 28, 2 բն. հասցեով: Աճուրդի կանոնակարգի պատճենը տրվում է անվճար:
6. Լոտերը ուսումնասիրելու համար ցանկացողները դիմումները պետք է ներկայացնեն Կազմակերպչին: Լոտերը ակնառու ուսումնասիրման համար` վերոհիշյալ դիմումատուները կարող են յուրաքանչյուր օր (մինչև աճուրդի կայացման օրը) ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը ներկայանալ ք.Երևան, Չարենցի 28, 2բն. հասցեով:
7. Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք մինչև 2026թ. նոյեմբերի 16-ը ներառյալ պետք է կատարեն նախավճար <Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն> ՓԲԸ-ում, ք.Երևան, Չարենցի 28, 2բն. հասցեով: Լոտերի համար նախավճարի չափը տրված են սույն հայտարարության 11-րդ կետում:
8. Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է Կազմակերպչի կողմից տրամադրված աճուրդի մասնակցի վկայական (այն տրվում է նախավճար կատարած անձանց): Աճուրդի մասնակցի վկայականների տրամադրումը դադարեցվում է աճուրդի բացումից 30 րոպե առաջ:
9. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է վճարել գնված լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:
10. Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրելուց աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կամ աճուրդի մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 3(երեք) բանկային օրվա ընթացքում չի վճարում լոտի գնման գինը, ապա վերջինիս կողմից մուծված նախավճարը չի վերադարձվում:
11.
Լոտի համար` 1
Գույք` հյուրանոցային տարածք Սեփականության վկայական՝ 24022026-01-0561
Հասցե` ք.Երևան, Աջափնյակ, Յու. Ֆուչիկի փողոց, 2/1 գրասենյակ
Հարկ` Երկու հարկ և նկուղ
Ընդհանուր մակերես` Հողամաս` 435.4 քմ, Շինություններ` 389.8 քմ
Առաստաղի բարձրություն` 2,7 մ
Վիճակը` բարվոք
Այլ տեղեկություն՝ Ծանրաբեռնված է նախկին սեփականատերերի շարժական գույքով
Լոտի համար` 2
Գույք` Բնակարան, Սեփականության վկայկան՝ 23022026-01-0125
Հասցե` ք.Երևան, Աջափնյակ, Գ. Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբ., 2 շենք, 30 բն.
Հարկ` 14/8
Ընդհանուր մակերես` 117,3 քմ
Առաստաղի բարձրություն` 2,7 մ
Վիճակը` բարվոք
Այլ տեղեկություն՝ Բնակվում են նախկին սեփականատերը իր ընտանիքով
Լոտ 1` Մեկնարկային գին՝ 192`000`000 ՀՀ դրամ, Նախավճար՝ 5՝000`000 ՀՀ դրամ
Կոմունալ և գույքահարկի պարտքեր՝ 0 ՀՀ դրամ
Լոտ 2` Մեկնարկային գին՝ 30`300`000 ՀՀ դրամ, Նախավճար՝ 1՝000`000 ՀՀ դրամ
Կոմունալ և գույքահարկի պարտքեր՝ 0 ՀՀ դրամ
Աճուրդի հայտարարությունը հրապարակվել է նաև Առավոտ օրաթերթի 29.10.2026թ.-ին տպագրված 186/7636 համարի 6-րդ էջում և Ընկերության կայքում
Տեղեկությունների համար զանգահարել՝ +374 10 572171