Հայտարարություն

Պարտապան «ԼՈՒՅՍ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2348/04/25 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

13.10.2026 09:27:13
d28e9cc3-9ae9-4456-b155-f14b1791db57 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 315-3

09.10.2026թ. ժամը 10։00-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
02․11․2026թ. ժամը 10։00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 1-ին հարկ, 109 սենյակ հասցեում, պարտապան «ԼՈՒՅՍ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2348/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի են ներկայացվում «ԼՈՒՅՍ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիր մ․, ք․ Էջմիածին, Ոսկեհատ, Մաշտոցի 47 հասցեի անշարժ գույքը, ՀՀ Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Վ․ Պետրոսյան 64 հասցեի անշարժ գույքը, այդ գույքերի տարածքում և ք. Արտաշատ, Շահումյան 3 հասցեի տարածքում գտնվող շարժական գույքեր, այդ թվում՝ Կոնյակի արտադրության սարքեր, սարքավորումներ և գույք, Կոնյակի սպիրտ և չշշալցված կոնյակ, Պատրաստի արտադրանք՝ գինի, կոնյակ, Փայտե տակառներ, կլյոպկա, պալետներ, այլ փայտանյութ, Գլանատակառներ, բաքեր, տարողություններ, Շշեր, տուփեր, պիտակներ, արկղեր, խցաններ, փականներ, Խաղողի և հացահատիկի մթերման, մշակման, սպիրտի թորման սարքավորումներ, Լաբորատոր գույք, Հաստոցներ, գործիքներ, Գրասենյակային գույք, տեխնիկա, Այլ տեխնիկա և սարքավորումներ, Այլ տարբեր նշանակության գույք։
Գույքերի նկատմամբ կիրառված է սնանկության վարույթի սահմանափակում։
Անշարժ գույքի գնորդները տեղեկացվում են, որ գույքը ձեռք բերելու դեպքում պարտավոր են առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո 6 ամիս անհատույց պահպանել անշարժ գույքի տարածքում գտնվող շարժական գույքերը։ Գնորդի և կառավարիչի փոխադարձ համաձայնությամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել։
Գույքերի ցանկը, բնութագրերը, աճուրդի մեկնարկային գները և դրանց վերաբերյալ այլ տեղեկությունները ներառող ֆայլը կցված է սույն հայտարարությանը։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 26.10.2026թ.՝ ժամը 18:00, կարող են աճուրդի կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արմսվիսբանկ» ՓԲԸ, 2500011601351700)՝ որպես ստացող նշելով «Լույս ինվեսթմենթս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը (եթե այդպիսիք առաջանում են)։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Գույքի գտնվելու վայրից բարձումը և տեղափոխումը կազմակերպվում է գնորդի կողմից, և վերջինս է պատասխանատվություն կրում տեղափոխման աշխատանքների ընթացքում անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համար։
Լոտը կարելի է ուսումնասիրել հետևյալ կարգով՝ Արտաշատ քաղաքում գտնվող գույքը՝ իր գտնվելու վայրում, յուրաքանչյուր աշխատանքային երկուշաբթի և հինգշաբթի օր, ժամը 10։00-13։00, Էջմիածին, Ոսկեհատ համայքում գտնվող գույքը՝ իր գտնվելու վայրում, յուրաքանչյուր աշխատանքային երկուշաբթի օր, ժամը 14։00-17։00, Աշտարակ քաղաքում գտնվող գույքը՝ իր գտնվելու վայրում, յուրաքանչյուր աշխատանքային հինգշաբթի օր, ժամը 14։00-17։00։
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Կցված ֆայլեր

հայտարարությա շարունակություն.docx

DOCX

37493456258 ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, 311 սենյակ