Թիվ 13963414 կատարողական վարույթով գրություն նախապատվության վերաբերյալ
Հայտատու
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04 սեպտեմբերի 2025թ. տրված թիվ ԱՐԴ/0589/02/25 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թիվ 13963414 կատարողական վարույթը։
Կատարողական վարույթով պետք է Արմեն Հրաչիկի Հարությունյանից հօգուտ Մերի Մուկուչի Ֆահրադյանի որպես վերջինիս խնամքին գտնվող նրանց երեխաներ 23.12.2015թ. ծնված Արտյոմ Արմենի Հարությունյանի, 28.12.2017թ. ծնված Յանա Արմենի Հարությունյանի ապրուստի միջոց, սկսած 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև վերջիններիս չափահաս դառնալը, ամեն ամիս բռնագանձել ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար 50.000-ական (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Արմեն Հրաչիկի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գտնվող թիվ 02433139 կադստրային վկայականի համարներով հողը, որը ենթակա է հարկադիր իրացման։