Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին և Հարկադիր կատարողի որոշումը փոփոխելու մասին
Հայտատու
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 28.1-րդ հոդված
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն, Եթե փոստային առաքանին վերադարձվել է հասցեատիրոջ կողմից այն ընդունելուց հրաժարվելու հետ չկապված պատճառով կամ առաքանին ստանալու մասին հետադարձ ծանուցմամբ ուղարկվելու դեպքում՝ ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հետադարձ ծանուցում (ծանուցման մասին անդորրագիր) չի ստացվել, ապա առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով:
Սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ «Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին» որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում /www.azdarar.am/:
Նշված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ելնելով վերոգրյալից՝ կից ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-ՍԵբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարող արդարադատության ավ․ լեյտենանտ Ա․ Իսոյանի կողմից կայացված որոշումները՝ «Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին» և «Հարկադիր կատարողի որոշումը փոփոխելու մասին»: