Հայտարարություն

Պարտապան Սարգիս Ռազմիկի Խանամիրյանի թիվ ՍնԴ/ 2063/04/25 սնանկության գործով գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

30.10.2026 17:01:53
dc271412-6c71-4c30-9eaf-15585380d9c5 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16․11․2026թ.՝ ժամը 11։00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում (որը տեսաձայնագրվում է), պարտապան Սարգիս Ռազմիկի Խանամիրյանի թիվ ՍնԴ/ 2063/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Ղևոնդ Պապոյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:

Վաճառքի ներկայացվող գույքերի նկարագիրը հետևյալն է.

Լոտ 1-Պարտապան Սարգիս Խանամիրյանին սեփականության իրավունքով պատկանող 1997թ․արտադրության <> մակնիշի, 37RL838 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց ։ Գտնվում է սարքին վիճակում, գույնը՝ սպիտակ, սրահը՝ կտոր, մոխրագույն երեսպատված, նստատեղի վրա առկա են պատռված հատվածներ, գտնվում է գերմաշված վիճակում, թափքի վրա առկա են խոշոր կոռոզիայի ենթարկված հատվածներ, կան քերծվածքներ, ներկը խամրած, վիճակը՝ վատ։
Աճուրդի մեկնարկային գինը՝ 270.000 /Երկու հարյուր յոթանասուն հազար/ՀՀ դրամ։

Լոտ 2 - ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ․ Կարմիրգյուղ Ազատության պողոտա, 109 տուն հասցեի անշարժ գույք/ Սեփականության վկայական՝ 1801050, կադաստրային համար՝ 05-056-098-001/ ։ Երկու հարկ, շենքի մակերեսը՝ 272.1 քմ, հողամասի չափը՝ 0.115 հա, վերանորոգումը հին, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտե՝ գտնվում են մաշված վիճակում, և մետաղապլաստե, պատուհանները՝ փայտե` գտնվում են մաշված վիճակում, և մետաղապլաստե։ Ունի գազ, ջուր, լույս, հանդիսնում է գրավի առարկա։
Աճուրդի մեկնարկային գինը՝ 14.500.000 / տաաչորս միլիոն հինգ հարյուր հազար/ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 09.11.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300,000.00 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապ+ան Սարգիս Ռազմիկի Խանամիրյանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, հաշվեհամար ՝ 220612187066000):
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա-վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը (եթե այդպիսիք առաջանում են)։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (pastaban.papoyan@mail.ru ) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

37499952222 Ք․ Երևան, Նոր Արեշ 42 փողոց 29 տուն