Սնանկ ճանաչված Տարոն Հարությունի Մուսայելյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
Հայտատու
Ֆիզիկական անձինք
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված
2026թ. նոյեմբերի 04-ին ժամը 11:30-ին, թիվ ՍՆԴ/3379/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Տարոն Հարությունի Մուսայելյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր, գյուղ Մրգաշատ 1 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-հողամասի մակերեսը՝ 5800քմ, հողամասի նպատակային նշանակությունը՝ հասարակական, տեղազննության պահին գույքը պարսպապատ էր, կառուցված էր մեկ հարկանի քարե քոթեջներ և երկհարկանի ռոստորանային համալիր, շինությունների մակերեսը՝ 1545,3քմ /կառուցապատման իրավունք/, ավարտվածության աստիճանը մինչև 50%, փաստացի գնահատվել է ըստ նախագծի. մուտք և հենապատով՝ 65,5քմ, բեմ՝ 93,1քմ, խոհանոց՝ 268,6քմ, քոթեջներ և սանհանգույց՝ 341,6քմ, պարիսպ՝ 120քմ/հ=4մ/, շվաքարան՝ 2620քմ, ինժիներական ցանցերի կառուցում էլ. հոսանք, ջրամատակարարում, ջրահեռացում, կառույցի տիպը՝ քարակարկասային, միջհարկային ծածկը՝ բետոն և թեթև կոնստրուկցիա, տանիքածածկը՝ հարթ, մուտքի և ներսի դռները բացակայում են, պատուհանները մասնակի մետաղապլաստե, պատերի մի մասը երեսպատված է գաջով և ծեփամածիկով մի մասը առանց հարդարման, հատակները՝ բետոն, սանհանգույցի և լոգարանի հատակը՝ բետոն, պատերն առանց հարդարման, սանտեխնիկական սարքավորումները բացակայում են, առկա է ջրամատակարարում, կոյուղի, էլեկտրամատակարարում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Տարոն Հարությունի Մուսայելյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 23052023-04-0025/, ապահովելով Տարոն Հարությունի Մուսայելյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 275.400.000 /երկու հարյուր յոթանասունհինգ միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 28.10.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ-ին՝ 2473604404880010:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։