«Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ -ի կողմից կազմակերպված աճուրդի մասին ծանուցում
Հայտատու
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված
Կազմակերպիչ «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ իրականացնելու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող լոտի բաց աճուրդ «դասական» փուլերով, որպես մեկ միասնական միավոր․ - Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Շահումյան փողոց, 1 հասցեում գտնվող 9766,20 քմ արտադրամաս և 12800 քմ հողամաս: Մեկնարկային գին` 50000000 ՀՀ դրամ: - Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Շահումյան 1 հասցեում գտնվող 4139,50 քմ արտադրամաս և 5800 քմ հողամաս: Մեկնարկային գին` 50000000 ՀՀ դրամ: - Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Շահումյան 1/ա հասցեում գտնվող 689,60 քմ վարչական շենք, 130մ պարիսպ և 6330 քմ հողամաս: Մեկնարկային գին` 50000000 ՀՀ դրամ: Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 01.08.2025թ.-ին, ժ.14:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.09.2025թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է ընթացիկ մեկնարկային գնի 3%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվանը նախորդող առնվազն 2-րդ օրը՝ ժամը 16:00: Նախավճարը վճարվում է Կազմակերպչի՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին, կամ Կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը և մասնակցի վկայականը: Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:
