Հայտարարություն

Ջիվան Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, գրավական հանդիսացող գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 ԼՈՏ`

02.11.2026 09:36:57
e5543ca4-a3c4-443a-8484-2f0eba419777 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2026թ. նոյեմբերի 18-ին ժամը 13:00-ին Ջիվան Գասպարյանի սնանկության գործով (ՍնԴ/1859/04/20) կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կանցկացվի Ջիվան Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, գրավական հանդիսացող գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 ԼՈՏ`
Լոտ1.ՀՀ կոտայքի մարզ,Ալափարս վարչական տարածք,գյուղատնտեսական արտադրական օբյեկտ, /սեփ.վկ2054123/, հասցեում գտնվող անշարժ գույք,5000 քմ մակերեով հողամաս,նպատակային նշանակությունը արտադրական,գործառնական նշանակությունը՝գյուղատնտեսական արտադրական օբյեկտի սպասարկման,հողամասի հարթությունը ՝հարթ,հողամասում առկա է 986.1 քմ մաերեսով անասնաշենք,որն ամբողջությամբ քանդված է,հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ,որը կազմում է 27.103.544 ՀՀ դրամ,հանդիսանում է գրավական <<Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ>>ՍՊԸ-ում,մեկնարկային գինը ՝2.742.469 ՀՀ դրամ :
Նախավճարը կազմում է տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի 5 տոկոսը, մասնակցության վճարի չափը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը,բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը` աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Աճուրդի նախավճարը ,մասնակցության վճարը և մուտքի վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ԱՐԴՇԻՆԲԱՆԿ> ԲԲԸ-ՈՒՄ Ջիվան Գասպարյանի սնանկության գործով հ/հ 2472304347860000 հատուկ հաշվին աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում Է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների (սեփականատիրոջ) հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրել ցանկացողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ծանոթանալ ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կամ գույքի գտնվելու վայրում:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի 2020թ մարտի 16-ի N116-Ն կարգին համապատասխան:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

37493464643 -ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1