Հայտարարություն

Արմեն Լյովայի Ալեքսանյանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

27.10.2026 14:28:43
e9a61b32-2f80-47a5-8e44-7f538c04e6d5 download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.10.2026թ. ժամը 10:15-ին հայտարարված Արմեն Ալեքսանյանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել:

2026 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 10:15-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Արմեն Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք։

Լոտ 2. Լոռու մարզ, համայնք Գյուլագարակ, Հոբարձի գյուղ թիվ 06-062-0132-0039 կադաստրային ծածկագրով գյուղ. նշանակության հողամաս: Հողամասը անջրդի է, ընդհանուր 2,920 քմ:
Մեկնարկային գինը կազմում է 107,000 (մեկ հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ։

Լոտ 3. Լոռու մարզ, համայնք Գյուլագարակ, Հոբարձի գյուղ թիվ 06-062-0130-0030 կադաստրային ծածկագրով գյուղ. նշանակության հողամաս: Հողամասը անջրդի է, ընդհանուր 4,080 քմ:
Մեկնարկային գինը կազմում է 146,000 (մեկ հարյուր քառասունվեց հազար) ՀՀ դրամ։

Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Արմեն Ալեքսանյանի 220098881273000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`20.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

37477443822 ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ