Հայտարարություն

Ա/Ձ Արտաշես Միշայի Մկրտչյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.10.2026 11:08:22
ee293734-7830-4498-820d-7cee3721da3d download

Հայտատու

Ֆիզիկական անձինք

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.09.2026թ. հայտարարված Ա/Ձ Արտաշես Միշայի Մկրտչյանի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով։
21.10.2026թ-ին ժամը 10:00-ին Ա/Ձ Արտաշես Միշայի Մկրտչյանի /գործ թիվ ԿԴ1/0160/04/16/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան 21 հասցեում կանցկացվի Ա/Ձ Արտաշես Միշայի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10 տոոկսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 15. Բաշխիչ աշտարակ, GG Solushions ԲԱ 200-2հատ, հանդիսանում է Ա/Ձ Արտաշես Միշայի Մկրտչյանի սեփականությունը –227 000 ՀՀ դրամ,
Լոտ 18. Գազի տարողություն 651լ-2 հատ – 43 000 ՀՀ դրամ,
Լոտ 20. Տրանսֆորմատորային ենթակայան` 400 ԿՎՏ հզորությամբ – 94 000 ՀՀ դրամ:
Սարքավորումները երկար տարիներ եղել են շահագործման մեջ, պիտանի չեն նպատակային օգտագործման համար, ապակոմպլեկտաորված են։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047051 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

37494401922 ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ, Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Փ., 21,