Թիվ ՍնԴ/2481/04/25 սնանկության գործով պարտապան Սուրեն Վարդանի Բաղդասարյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտատու
Ֆիզիկական անձինք
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված
2026թ. հոկտեմբերի 02-ին, ժամը 16:30-ին թիվ ՍնԴ/2481/04/25 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան Սուրեն Վարդանի Բաղդասարյանի սնանկության գործի շրջանակներում կայացած աճուրդի ընթացքում վաճառվել է Լոտ 1 սահմանված շարժական գույքը՝ տրանսպորտային միջոցը։
2026թ. նոյեմբերի 5-ին, ժամը 16:30-ին թիվ ՍնԴ/2481/04/25 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան Սուրեն Վարդանի Բաղդասարյանի (անձնագիր՝ AS0323176, հասցե՝ ք․ Երևան, Ա․Իոսիֆյան փող․, 5/4 տուն) սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 26․09․2025թ․-ի թիվ ՍնԴ/2481/04/25 վճռով սնանկ ճանաչված պարտապան Սուրեն Վարդանի Բաղդասարյանի՝ Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, Սուրեն Վարդանի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող թվով 1 /մեկ/ շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցի, աճուրդային վաճառքը՝ ներկայացված 1 /մեկ/ լոտով՝ ստորև ներկայացված մեկնարկային գնով:
Լոտ 2. «SUZUKI GSX-R750K» մակնիշի, 2004 թվականի թողարկման, JS1GR7JAX42105508 նույնացման համարով , AC 274 հաշվառման համարանիշի մոտոցիկլ՝ տրանսպորտային միջոց:
Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 01YY383290, տիպը՝ GSX-R750K, տեսակը՝ մոտոցիկլ, թափքը՝ երկանիվ մոտոցիկլ, գույնը՝ սև, շարժիչի տեսակը՝ բենզինային, անիվները՝ վիճակը միջին /մաշվածությամբ/, տեխնիկական վիճակը՝ վատ, նստատեղը՝ պլաստմասե /կոտրված/։ Մոտոցիկլետը չի շահագործվում, ունի վնասվածքներ, կոտրված է ցուցիչ վահանակը, պաշտպանիչ վահանը։
Վազքը՝ բացակայում է, ունի վերանորոգման կարիք: Շարժիչի, փոխանցման տուփի, էլեկտրական հանգույցների և սարքավորումների տեխնիկական վիճակի և աշխատանքի վերաբերյալ որևէ երաշխիք չի տրվում:
Առկա են կիրառված սահմանափակումներ:
Լոտ 2-ի մեկնարկային գինն է 412,222 ՀՀ դրամ:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո, հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից՝ 20 /քսան/ տոկոսի չափով :
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Սուրեն Վարդանի Բաղդասարյանի անվամբ «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված թիվ 2474403437770004 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Նշված իրավական ակտը հանդիսանում է աճուրդի կանոնակարգը։
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով: