Հայտարարություն

Թիվ 14939570 կատարողական վարույթով գնային առաջարկ

19.11.2026 12:39:12
4fb76347-f25a-405e-92aa-163a53b78c56 download

Հայտատու

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Տեսակ

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Հիմք

«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77 հոդվածի 4-րդ մաս

ՈՒղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Հարկադիր կատարող Ա. Աբրահամյանի կողմից կայացված «Ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին» որոշումը:
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝
(...)
2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ (որը կազմում է 16.104 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։
Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ՝ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։
Նշված ժամկետում միջնորդության բացակայության պարագայում, ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող ծածկագիր՝ 04-034-0107-0003 անշարժ գույքի 1/5 բաժնեմասը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (649.635 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 519.708 ՀՀ դրամ։

Կցված ֆայլեր

14939570.pdf

PDF

37460713514 ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱԼԱԲՅԱՆ Փ. 41Ա