Աճուրդի մասին հրապարակային ծանուցում
Հայտատու
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ գլխավոր խորհրդատու Սերժիկ Հակոբյանի կողմից կայացվել է որոշում՝ թիվ 14540242 կատարողական վարույթով պարտապան Հռիփսիմե Ներսեսի Ներսիսյանին (ՀԾՀ 5101801135) պատկանող՝ պատասխանողներ «Գ ԵՎ Հ ՊՌՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության, Հռիփսիմե Ներսեսի Ներսիսյանի, Հովհաննես Կոլյայի Նազլուխանյանի պարտավորությունների համար <<Արդշինբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված՝ ք. Երևան, Շենգավիթ, Ն. Չարբախ 9-րդ փողոց 9/7 բնակելի տունը՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով իրացնելու վերաբերյալ: