ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին https://www.e-auctions.am կայքի միջոցով
Հայտատու
Ջերմուկի համայնքապետարան
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
ՀՀ կառավարության 2023թ․-ի 28 սեպտեմբերի 1667-Ն որոշում
Էլեկտրոնային աճուրդով վաճառվում է
Ջերմուկ համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի 27-ի N 45-Ա որոշման համաձայն օտարման ենթակա հետևյալ հողամասերը՝ կից ներկայացված ֆայլով։
Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Լոտերն ուսումնասիրելու վայրը՝ Ջերմուկ համայնք, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ աշխատանքային ժամերին: Էլեկտրոնային աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:
Էլեկտրոնային աճուրդների մեկնարկը՝ 2026թ․ դեկտեմբերի 7-ին, ժամը՝ 10։00-ին https://www.e-auctions.am կայքի միջոցով: Մասնակիցները լոտերին կարող են ծանոթանալ https://www.e-auctions.am կայքի միջոցով, այլ տեղեկությունների կամ լոտն ուսումնասիրելու համար դիմել Ջերմուկի համայնքապետարան՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեով /հեռ. (0287) 2-12-17, 060-74-70-77/
Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://e-auctions.am/ համակարգում և առցանց վճարման www.e-payments.am համակարգի միջոցով Ջերմուկի համայնքապետարանի 900365031534 հաշվեհամարին վճարել լոտի նախավճարը, ընդ որում՝ էլեկտրոնային աճուրդին կարելի է մասնակցել աճուրդի մեկնարկից սկսած մինչև ավարտից առնվազն 5 րոպե առաջ՝ նախավճար վճարելու դեպքում:
Նախավճարի չափը` N 1 - N 8 հողամասերի դեպքում՝ մեկնարկային գնի 40%-ը, իսկ N 9 և N 10 հողամասերի դեպքում՝ մեկնարկային գնի 30%-ը:
Լոտերի մեկնարկային գնի նվազագույն հավելման չափերը հետևյալն են՝
1000 դրամ - NN 1,2, 4-6 և 8 հողամասերի վաճառքի դեպքում
10000 դրամ – N 3 և N 7 հողամասերի վաճառքի դեպքում
50000 դրամ - N 9 և N 10 հողամասերի վաճառքի դեպքում
Աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է համակարգի միջոցով գեներացված էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրել և երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքապետարանի 900365031534 հաշվեհամարին առցանց բանկային հաշվեհամարով կամ փոխանցում կատարելով վճարել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը: