Ընդհանուր գույքում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին
Հայտատու
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տեսակ
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հիմք
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված
Միացված թիվ 14068802 կատարողական վարույթի համաձայն պետք Ռոման Ստեփանի Մելքումովից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.847․000 ՀՀ դրամ, ինչպես նաև կատարողական վճար:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Վարչական ակտերով բռնագանձումների բաժնում, պարտապանի վերաբերյալ հարուցված են նաև բռնագանձման բնույթի այլ կատարողական վարույթներ, որոնցով բռնագանձման ենթակա գումարը, 05.11.2026թ. դրությամբ, ընդհանուր առմամբ կազմում է 2.018.500 ՀՀ դրամ։
Թիվ 14068802 կատարողական վարույթի շրջանակներում արգելադրվել է պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՏԱՎՈՒՇԻ մարզ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԳՅՈՒՂ ՊՏՂԱՎԱՆ, ԸՆԴ. ՀԱՄ. ՍԵՓ., վկ. 972245, ծածկ. 11-055-0305-0004 Վարելահող> :
18․05․2026 թվականին որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին՝ փորձագետին առաջադրելով պարզել, արդյոք հնարավոր է բնեղենով առանձնացնել ՏԱՎՈՒՇԻ մարզ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԳՅՈՒՂ ՊՏՂԱՎԱՆ, ԸՆԴ. ՀԱՄ. ՍԵՓ., վկ. 972245, ծածկ. 11-055-0305-0004 Վարելահող անշարժ գույքից ՝ պարտապան Ռոման Ստեփանի Մելքումովի բաժինը, որը կազմում է գույքում 1/3-րդը, եթե այո, ապա հայտնել առանձնացման եղանակը և տրամադրել սխեմատիկ հատակագիծը։